Տնտեսական Կայունության Ծրագիր

  

 

«Վարդանանց Ասպետները» ՀԿ-ն հայտարարում է Տնտեսական կայունության ծրագրի մասին:

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ-

  • Ծրագիրը նախատեսված է արդեն գործող կամ սկսնակ, ընտանեկան, փոքր և գյուղատնտեսական բիզնեսների համար,
  • Տարածաշրջանը՝ Գյումրի քաղաք, 
  • Տեղացի և Արցախցի ընտանիքները:

 

ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է-

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է մինչև 3000 ԱՄՆ դոլարի աջակցություն՝ իրենց ընտանեկան կամ փոքր բիզնեսների համար սարքավորումներ և գործիքներ ձեռք բերելու նպատակով:

ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ -

Դիմողները պետք է կրթություն, ուսուցում կամ փորձառություն ունենան իրենց ներկայացրած նախաձեռնության ոլորտում:

Դիմողները պետք է իրենց ներդրումն ունենան ներկայացվող նախաձեռնության մեջ: Դա կարող է լինել ֆինանսական (հատկապես եթե դիմողի նախաձեռնության բյուջեն գերազանցում է ծրագրի աջակցության 3000 ԱՄՆ դոլարը), արդեն գնված սարքավորումներ և գործիքներ, կամ աշխատանքի տեսքով (օրինակ՝ վերանորոգում եք բիզնեսի տարածքը):

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ և ԴԻՄՈՒՄԸ-

Դիմումների վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 5, 2026 թ.: Դիմումը լրացնելու համար սեղմեք այս հղումը https://forms.gle/HPREZYu6WE9N9Kj86

Ձեր դիմումը կստուգվի մեր մասնագետների կողմից և հավանության արժանացած դիմումներին ընթացք կտրվի:

Բիզնես ծրագրի դիմումի ներկայացումը դեռևս չի երաշխավորում ծրագրի ֆինանսավորումը։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները։

Թերի լրացված, ինչպես նաև հայերեն, սակայն ոչ հայատառ (լատինատառ) ներկայացված դիմումները չեն դիտարկվի։

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ-

«Վարդանանց Ասպետների» Տնտեսական կայունության ծրագիրը գործում է 2024 թվականից և առ այսօր աջակցել է 91 բիզնեսների՝ Երևան քաղաքում, Արարատ, Արմավիր, Սյունիք, Արագածոտն, Տավուշ և Կոտայք մարզերում:

 

«Վարդանանց Ասպետները» շահույթ չհետապնդող, ոչ կրոնական, ապաքաղաքական, անկախ, բարեգործական կազմակերպություն է: Կազմակերպության անվանումը վերցվել է ոգեշնչվելով Վարդան Մամիկոնյանի կերպարով: Կազմակերպությունը գրանցվել է Միացյալ Նահանգներում 1916 թ:.